Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին եւ ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ անհետ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։
Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, եւ անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ։