News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարության ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան հայտարարատուների մոտ 70 տոկոսը գործունեություն է ծավալում ԵՏՄ անդամ երկրներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ֆիննախի մամուլի ծառայությունը:

Մաքսատան պետ Սուրեն Ղազարյանի հավաստմամբ` 2015 թվականից միությանն անդամակցությամբ` բավականին պարզեցվել է ենթաակցիզային ապրանքների արտահանման եւ ներմուծման ամբողջ գործընթացը. «ԵՏՄ դրոշմանիշերը չեն հսկվում, հաշվառվում եւ ոչ մի մաքսային ռեժիմով չեն ձեւակերպվում Հայաստանի մաքսային մարմինների կողմից»: Սակայն ԵՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությամբ պայմանավորված` մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ` ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուները Ռուսաստանից «Վերին Լարս» անցակետով դեպի Հայաստան տեղափոխվող ապրանքների համար պետք է ունենան տարանցման հայտարարագիր, եւ ստուգեն դրանում «մաքսային միության ապրանք» կարգավիճակի առկայությունը, որպեսզի ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգեր չկիրառվեն:

Պայմանավորված մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով՝ կառույցում էապես բարձրացվել է մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ՝ չթուլացնելով հսկողությունը: «Թեպետ ձեւակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ, սակայն, ըստ, անհրաժեշտության արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են պարզաբանում ստանալ մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց մանրամասն քննարկվում է եւ անմիջապես լուծում ստանում: Իսկ անցումը ԵՏՄ պահանջներին սահուն կազմակերպելու համար մաքսատունն  ակտիվ իրազեկում  է հայտարարատուներին նոր ընթացակարգերի մասին»,-ընդգծել է Սուրեն Ղազարյանը:

Մաքսատան հայտարարատուները փաստում են, որ միությանն անդամակցությամբ` առավել պարզեցված ընթացակարգերով բարենպաստ պայմաններ են ստեղծվել բիզնեսի համար: 2015 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշով  ենթաակցիզային ապրանքներից գերակշռում են ոգելից խմիչքների ներմուծումն ու արտահանումը: Սուրեն Ղազարյանը փաստում է, որ ակցիզային մաքսատունը կիսամյակն ամփոփում է էական աճով. «Մաքսատան մուտքերն ավելացել են` 2014թ.-ի առաջին կեսի համեմատ, եւ դա առանց Մաքսային միության երկրներից ներկրվող այնպիսի ապրանքների, ինչպիսին են բենզինը, ոգելից խմիչքը, ծխախոտը»: ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ենթաակցիզային ապրանքների մաքսային հսկողություն եւ ձեւակերպումներ չեն իրականացվում, քանի որ այդ ապրանքների վճարներն արդեն հարկային մարմինն է գանձում՝ ներմուծման օրվան հաջորդող ամսվա մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ