ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 478.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.27 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.85 դրամ (աճել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 748.62 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.05 դրամ (աճել է 0,07 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.83 դրամ, ոսկին՝ 16,875.01 դրամ, պլատինը՝ 15,024.64 դրամ:
Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Փակման գինը կազմել է 479 դրամ: