News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Tesla ընկերությունը սկսում է զեղչերի ու բոնուսների վրա հիմնված՝ հաճախորդներ հրապուրելու նոր փորձարարական ծրագիր։ Այս մասին հայտնում է Mashable պարբերականը։ Ինչպես պարզաբանել է ընկերության նախագահ Իլոն Մասկը, էլեկտրական Tesla Model S-ի յուրաքանչյուր գնորդի հազար դոլարի չափով զեղչ կտրամադրվի, եթե գնորդը ներկայացնի նույն մոդելի մեքենայի սեփականատիրոջ կողմից տրված երաշխավորագիր։ Ընդ որում Tesla Model S-ի սեփականատերը, որը տվել է այդ երաշխավորագիրը, համարժեք գումարի վկայական կստանա, որը հնարավոր կլինի ծախսել նոր ավտոմեքենայի, աքսեսուարների կամ  տեխսպասարկման վրա։

Ընկերության նախագահը իր հաճախորդներին գրած նամակներում բացատրել է, որ այդպիսով Tesla-ն ստիպված չի լինի նոր ավտոսրահներ բացել։ Իսկ քանի որ մեկ Model S-ի վաճառքը ընկերության համար արժենում է 2 հազար դոլար, ապա Tesla-ն կարող է տնտեսած գումարը վերադարձնել իր գնորդներին։

Բացի այդ, 5 նոր գնորդ բերելու դեպքում երաշխավորագիր տված սեփականատերերը «Գիգաֆաբրիկա» ավտոգործարան այցելելու հնարավորություն կստանան, գրում է Gazeta-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Թուրքիան որոշել է փակել չինական մեքենաների շուկան
Հուլիսին այս երկիրը 40%-ով կավելացնի չինական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը...
Պլանավորում ենք ՀՀ-ում «Mercedez-Benz» ավտոսրահի և սպասարկման կենտրոնի ծրագիր իրականացնել. Պապոյան
Այդ գործընթացը շատ լավ առաջ է գնում, մենք տարեկան 50 հազար տոննա արտադրողականության գործարան ենք պլանավորում ստանալ...
Ամենաշատ