News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ոստիկանի կողմից հրազենային վնասվածք ստացած, Վանաձորի 31-ամյա բնակիչ Վլադիմիր Գ.ն գիշերը տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից: Վլադիմիրը եւ նրա մայրը` 57-ամյա Նելլի Գ.–ն, ձերբակալված են։ Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Արման Ֆնդկյանը, որի վրա հարձակվել էին Վլադիմիր Գ.ն ու նրա մայրը, գլխին աթոռով հարվածել, շարունակում է բուժում ստանալ բժշկական կենտրոնում, նա ստացել է գլխուղեղի ցնցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

NEWS.am-ի հետ զրույցում Վլադիմիրի հարեւանները պատմեցին դեպքի մանրամասները։ Վլադիմիրը մտել է հարեւանի տուն, որտեղ գտնվել են հարեւանի 6 եւ 15 տարեկան երեխաները, նրանց ներկայությամբ կտրել իր դաստակի երակները. «Վլադը թակել է հարեւանի տան դուռը, երեխեքը հարցրել են` մամա դո՞ւ ես, ասել ա՝ հա, դուռը բացել են ու մտել ա տուն, տեսնելով Վլադիմիրին այդ վիճակում, երեխաները սարսափահար են եղել, սակայն Վլադիմիրը ստիպել է չաղմկել»,-մեզ հետ զրույցում պատմեց 6-րդ հարկի  հարևանը, որն այդ պահն պատահաբար այցելել է այդ բնակարան։

«Այդ պահին ես  բնակարան եկա գործով, լսեցի երեխաների բղավոցներն ու Վլադիմիրի գոռգոռոցները, անմիջապես ներս  մտա ու սկսեցի  բանակցել Վլադիմիրի հետ, որպեսզի չվնասի ոչ իրեն, ոչ էլ երեխաներին»,– պատմեց հարեւանը։

Դրանից հետո Վլադիմիրը գնացել է իրենց տուն` հետը տանելով դանակը ու փակվել տանը։ Ըստ ոստիկանության` ահազանգով նրանց բնակարան մեկնած ոստիկանին տանտերերը թույլ են տվել ներս մտնել, սակայն ներսից փակել են դուռը, հարձակվել նրա վրա, մայրը աթոռով հարվածել է ոստիկանին ու փորձել խլել զենքը։ Օպերլիազոր Արման Ֆնդկյանը երեք անգամ կրակել է, մեկը դիպչել է Վլադիմիրի ոտքին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կուռը կոտրելու միջոցով է ներս մտել ու վնասազերծել մորն ու որդուն։

Նշենք, որ Վլադիմիրը 15-20 օր առաջ իր իսկ բնակարանում դանակահարության է ենթարկվել, ինչից հետո պառկած է եղել Վանաձորի բժշկական կենտրոնում: Հարեւանների խոսքով` Վլադիմիրը բնակվում է մոր հետ, եւ  երկուսն էլ  հոգեկան շեղումներ ունեն։

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերից NEWS.am-ին հայտնեցին, որ Վլադիմիրը տարիներ առաջ հաշվառված է եղել դիսպանսերում, սակայն ինչ-որ հանցանքի համար անցել է դատահոգեբուժական փորձաքննություն ու ճանաչվել մեղսունակ, որից հետո կրել է իր պատիժը: Դրանից հետո դիսպանսերում Վլադիմիրին չեն տեսել։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի և  34-238 հոդվածի  4-րդ մասի 2–րդ կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ, մայրն ու որդին ձերբակալվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ