News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը նշել է, որ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ եւ դրա իրացման գործում կարեւորել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների եւ ժողովուրդների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման:

Շնորհակալություն հայտնեով ջերմ ընդունելության համար՝ Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու պետությունների միջեւ բազմաոլորտ համագործակցության խորացման եւ ընդլայնման: Դեսպանն արդյունավետ է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ամենաշատ