News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» գործի դատական քննությունը ցույց տվեց, որ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքների վերավորակում պետք է լինի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Ներկա մեղադրանքները բացարձակ անհիմն են: Այս որակումները, որ տրված են, մասնավորապես, ասենք, խուլիգանական դրդումներ են վերագրում, շատերի կյանքի համար վտանգավոր արարք են վերագրում, իբր ծանր մարմնական է պատճառել, այդ ամենը ծանրացնում է արարքը: Բայց դրանք միանշանակ անհիմն են: Այս հանգամանքները ապացուցված չեն»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանի չի ցանկանում կանխատեսում անել, թե ինչ մեղադրական ճառով եւ պատժի պահանջով հանդես կգա դատախազը օգոստոսի 20-ին:

«Ես ամբողջ նախաքննության ընթացքում մինորդություններով հանդես եկա, որ սպանության փորձի մեղադրանքը վերացնեն, որովհետեւ անհիմն էր: Միջնորդությունները նախաքննության փուլում մերժվում էին, դատաքննության ժամանակ գրեթե նույն հիմնավորումներով մերժվեցին: Մեղսագրված հոդվածները չեն հաստատվել, բայց թե դատախազն ինչ կորոշի, չեմ կարող ասել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատական քննության ժամանակ «բաց է մնացել աֆեկտի հետ կապված խնդիրը», քանի որ հոգեբանները չեն կարողացել որոշել` աֆեկտ կա, թե չկա:

«Այստեղ, եթե ավելի խորը իրավաբանությանը հետեւենք, ապա անմեղության կանխավարկածը հաշվի առնելով` պետք է համարենք, որ հոգեկան խիստ հուզմունք կա, որովհետեւ չի հերքվել այդ փաստը, բայց ապացույցները վկայում են, որ կա: Մենք հետազոտել ենք բժշկական փաստաթուղթ, որտեղ նշում է, որ նրա մոտ առկա է հիշողության մասնակի կորուստ»,- պարզաբանեց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությամբ հաստատվել է, որ Գոռ Առաքելյանը մեղսունակ է, սակայն հոգեբանները չեն կարողացել պարզել` Գոռ Առաքելյանը գտնվել է աֆեկտի վիճակում, թե ոչ, քանի որ նա հրաժարվել է մանրամասն տեղեկություններ հայտնել:

Փաստաբան Սարգսյանը չգիտի, թե ինչու է Գոռ Առաքելյանը հրաժարվել տեղեկություններ հայտնել, ասում է՝ դա միայն ամբաստանյալը կարող է պարզաբանել:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ