News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով նյութերի թարգմանությունները դեռ չեն ավարտվել, փաստաբաններին գործը չի փոխանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով ռուսական կայազորային զինվորական դատարանում կայացած դատին ՝ փաստաբանն ասաց, որ Պերմյակովի պահվածքը մի քանի ձեւ կարելի է մեկնաբանել, կամ կարելի է նկատել բացարձակ անտարբերություն այդ պրոցեսի նկատմամբ, կարծես իր հետ կապ չունենար քննությունը, կարծես դա վերաբերեր յուրաքանչյուրին, բայց ոչ իրեն: «Սառնասիրտ վերաբերմունք կար, ամբողջ ընթացքում՝ մոտ 10 ժամ, գրեթե չշրջվեց դահլիճի կողմը, մեջքով էր, ոչնչի չէր արձագանքում, ուղիղ նայում էր դեպի դատարանը, երբեմն կարծես քնում էր, երբեմն՝ արթնանում, անտարբեր իրադրություն էր, այդ ամեն ինչից ելնելով՝ որոշակի կասկածներ կարող են առաջանալ առողջական վիճակի վերաբերյալ, բայց այստեղ անմեղսունակություն չկա, գուցե հոգեկան խնդիրներ կան»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմի իրականացրած քննության արդյունում երկու փորձաքննոթյան եզրակացության կա, ըստ որի՝ Պերմյակովը աֆեկտի ազդեցության տակ չի եղել, անմեղսունակ չէ, հոգեկան հիվանդ չէ եւ գիտակցել է իր գործողությունների բնույթը:

Պերմյակովն այս պահին գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում, նրա պաշտպանը հայտարարել է, որ վճիռը չեն բողոքարկի: Իսկ թե սպանության գործով դատաքննությունից հետո որտեղ կկրի պատիժը, փաստաբանն ասաց, որ դեռ հայտնի չէ, դա հետագա քննարկումների հարց է:

Իսկ թե որքանով է արժանահավատ Պերմյակովի խոսքը, թե ինքը Ավետիսյանների տանը հագուստ, գումար կամ թանկարժեք իրեր է փնտրել, որ վերցնի ու գնա ՌԴ, փաստաբանն ասաց, որ մի քիչ դժվար է պատկերացնել, որ դրա համար կարելի է երեխաների սպանել, բայց Ռուսաստանում նմանատիպ հանցագործությունների մասին լսում ենք լուրերով, ուստի՝ որպես այդպիսին բացառել հնարավոր չէ:

«Չեմ կարող ասել՝ բացահայտված է, քանի որ քրեական գործի նյութերին ծանոթ չեմ: Իր ասածը գիտենք, բայց թե որքանով է դա ճիշտ, կարծիք կհայտնեմ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո: Այս քրեական գործի առանձնահատկությունը հանցագործության հրեշավոր բնույթն է, սա ազգային խնդիր է, պարտավոր ենք հասկանալ բուն պատճառները, թե ինչ արմատներ այն ունի, որպեսզի հետագա պրոցեսների խնդիր չլինի»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Նրա համար կանխատեսելի էր, որ Պերմյակովը ցուցմունք չի տա դատարանում, քանի որ դժվար է պատկերացնել, թե նա ինչ պետք է ասի դատարանում:  Գուցե հայկական կողմի իրականացնելիք դատաքննության ընթացքում նա ինչ-որ հարցերի պատասխանի, բայց դա իր իրավունքն է, կարող է նաեւ ցուցմունք չտալ:

Նշենք, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատարավարությունը մեկնարկել է Գյումրիում: ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը մեղադրյալի նկատմամբ 10 տարվա ազատազրկման վճիռ է կայացնելու երեք մեղադրանքներով՝ զենքով դասալքություն, զենքի եւ զինամթերքի հափշտակություն եւ զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերելը, փոխանցելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը: Սպանության մասով քրեական գործով կզբաղվեն հայկական դատական մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ