«168 ժամ» թերթը գրում է, որ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի նախաձեռնությամբ նոր քաղաքական ուժ է ձեւավորվում, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի հավանաբար աշնանը։ Թեւանյանը չի հերքել այդ տեղեկությունը։ «Ես ամեն ինչ անելու եմ, որ այդ ուժը ստեղծվի»,- ասել է նա։ Հարցին, թե արդյո՞ք, այդ ուժը ստեղծվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով՝ Թեւանյանը կոնկրետ չի պատասխանել. «Ինձ հայտնի է, որ Քոչարյանն այժմ քաղաքականությամբ չի զբաղվում»:
Ժամանակին Թեւանյանը համարվում էր ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի մերձավորներից մեկը, եւ նրա հրապարակային գործունեությունը հաճախ դիտարկվում էր Քոչարյանի «ռեաբիլիտացիայի» տրամաբանության շրջանակներում։