News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի գլխավորած Արաբական կոալիցիան պատրաստվում է հետ վերցնել Եմենի մայրաքաղաք Սանան հուսի ապստամբներից, որոնք այն վերահսկում են անցյալ տարվա սեպտեմբերից:

Այս մտադրությունն իրականացնելու համար կոալիցիան զորքերը նոր ուժեր են տանում դեպի Եմեն: Reuters-ի տվյալներով, շաբաթվա սկզբից հարավային նավահանգստային Ադեն քաղաք 130 զրահամեքենա եւ շուրջ 1.000 հոգուց բաղկացած անձնակազմ է բերվել:

Երկիր են ժամանել նաեւ եմենցի զինվորականներ, որոնք մարզվել են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից մասնագետների ղեկավարությամբ: Հարձակումն իրականացվելու է Մարիբ գավառից, որտեղից էլ ուժերը նետվելու են մայրաքաղաքի ուղղությամբ:

Կոալիցիան ձգտում է Եմենը միասնական պահել, սակայն մայրաքաղաքի գրավման փորձի անհաջողությունը կարող է բաժանել երկիրը: Շիա հուսի ապստամբները, որոնք դժգոհ են իշխանություններից, մայրաքաղաք Սանան գրավել են 2014 թվականի սեպտեմբերին եւ դեպի հարավ հարձակում սկսել:

Երբ ապստամբները գրավեցին Ադենը՝ նախագահ Աբդ-Ռաբբո Մանսուր Հադիի վերջին հենարանը, 2015 թվականի մարտին պետության ղեկավարը փախավ Սաուդյան Արաբիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ