Ամերիկայի Նյու Յորք նահանգի Սթյուարթ միջազգային օդանավակայանում օդային ներկայացման փորձի ժամանակ օդանավը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է օդաչուն. ABC հեռուստալիքի տվյալներով ՝ վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 14:00-ին:
Վթարի պատճառի մասին տեղեկություններ դեռ չկան:
Օդային ներկայացումը ծրագրված էր այս հանգստյան օրերին: Կազմակերպիչները հայտարարել են, որ չնայած կատարվածին՝ միջոցառումները կկայանան, հայտնում է LifeNews-ը: