Ադրբեջանում 29-ամյա տղամարդը, թաքնվելով արդարադատությունից, փորձել է ներկայանալ 82-ամյա ծերունու տեսքով։
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, օգոստոսի 26-ին Բաքվի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգից ժամանած մի ուղեւոր՝ 1986թ. ծնված Բահադըր Քերիմովը, որը փորձել էր երկրի տարածք մտնել 1933թ. ծնված ոմն Ալեսքեր Ջալալովի անձնագրով։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Քերիմովը հետապնդվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից։
Հաղորդվում է, որ ռուս սահմանապահները առանց կասկածների երկրից դուրս են թողել ենթադրյալ ծերունուն։