Հունգարիայից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա տանող ավտոմայրուղու վրա 20 կիլոմետրանոց խցանում է առաջացել երկու երկրների սահմաններին փոխադրամիջոցների ստուգումների խստացման հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռոյթըրզին:
Շարժման դժվարություններ են նկատվում ոչ միայն հիմնական ավտոմայրուղու վրա, այլև զուգահեռ ճանապարհին, հաղորդել է պետական ճանապարհային կազմակերպության ներկայացուցիչ Մադյար Կոզուտը:
Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից եկող փոխադրամիջոցների ստուգումները այն բանից հետո, երբ տասնյակ փախստականներ շնչահեղձությունից մահացել էին հունգարական համարանիշներով բեռնատարում: Վերջին տվյալների համաձայն, միջադեպի հետևանքով զոհվել է 70 մարդ:
Սահմանային ЕС Frontex գործակալության տվյալների համաձայն, 2015-ի սկզբից ի վեր, Եվրամիության տարածք է եկել 340 հազար ներգաղթյալ: Փորձագետների կարծիքով, ԵՄ-ում անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը մարդկանց տեղաշարժի հետևանքով առաջացած վատագույն ճգնաճամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: