News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Քրիստինե Մանգասարյանը, Քրիստինե Նազարեթյանը, Սիրակ Սաքանյանը եւ Կամո Հայրապետյանը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել են խուլիգանություն:

Մասնավորապես՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սիրակ Սաքանյանն իր վարած ավտոմեքենայով  բախվել է կայանված մեկ այլ ավտոմեքենայի: Առաջացած վթարի հետեւանքով Ս. Սաքանյանի վարած ավտոմեքենայի ուղեւորուհի Քրիստինե Նազարեթյանն ուշագնաց է եղել: Վարորդ Ս. Սաքանյանի եւ ուղեւորուհի Ք. Մանգասարյանի հետ ավտոմեքենայից իջնելուց հետո, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Կ. Հայրապետյանը սկսել է  անհասցե հայհոյանքներ տալ, որի պատճառով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները մոտեցել են նրանց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու եւ Կ. Հայրապետյանի օրինախախտ վարքագիծը կանխելու նպատակով:

Կամո Հայրապետյանը ցավագին ընդունելով Քրիստինե Նազարեթյանին առաջին օգնություն ցուցաբերելու, միաժամանակ, շտապօգնության կանչ տալու՝ ոստիկանների նախաձեռնությունը, ինչպես նաեւ իր եւ Սիրակ Սաքանյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելուն ուղղված նրանց դիտողությունները, խմբի կազմում՝ Սիրակ Սաքանյանի, ուշքի եկած Քրիստինե Նազարեթյանի եւ Քրիստինե Մանգասարյանի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ՝ խաթարելով փողոցի երթեւեկությունը, դեպքի վայրում հավաքված բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ տեւական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Խուլիգանական գործողությունները զուգորդելով իշխանության ներկայացուցչին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելով եւ դա գործադրելու սպառնալիքով՝ Կամո Հայրապետյանը ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սիրակ Սաքանյանը՝ բռունցքով հարվածներ է հասցրել դեպքի վայրում գտնվող մեկ այլ ոստիկան՝ Հայկ Ն.-ի գլխին: Այդ ժամանակ Քրիստինե Նազարեթյանը, քաշքշելով Հայկ Ն.-ի հագուստներից, պահանջել է բաց թողնել իր ընկերներին, իսկ Ք. Մանգասարյանը որպես զենք օգտագործվող առարկայի` ապակու բեկորի, գործադրմամբ սպառնացել է վնաս պատճառել ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ին:

Խուլիգանություն կատարած անձանց ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացիները շարունակել են հանցավոր վարքագիծ դրսեւորել՝ տեւական ժամանակ խաթարելով ոստիկանության հիշյալ բաժնի բնականոն աշխատանքը:

Այնուհետեւ հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ ոստիկանի դիտողությանն ի պատասխան՝ Քրիստինե Ն.-ն շարունակել է խուլիգանական գործողությունները: Այդ ընթացքում վերջինս ոստիկանության ծառայողին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ բռնություն է կիրառել նրա նկատմամբ:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սիրակ Սաքանյանին, Կամո Հայրապետյանին եւ Քրիստինե Նազարեթյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ Քրիստինե Մանգասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ