Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, մահացած Կարինե Աղաբեկյանի դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ դեպքով զբաղվում են իրավապահ մարմինները, իրենք այս պահին որեւէ մեկնաբանություն տալ չեն կարող: «Երբ Կարինեի վիճակը վատացել է, հրավիրել ենք կոնսիլիում բարձրակարգ բժիշկների մասնակցությամբ»,- ասացին նրանք:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մահացած կինը օգոստոսի 19-ին վիրահատվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում»՝ Մարգարյան հիվանդանոցում: 14 օր գիտակցության չգալով՝ Վարդենիս քաղաքի բնակչուհին սեպտեմբերի 1-ին մահացել է «Էրեբունի» ԲԿ-ում: Հարազատները մեղադրում են վիրահատող բժշկին:





























