News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ վաճառվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու եւ Ֆիլիպ արքայազնի հարսանեկան արարողության տորթի 68 տարվա վաղեմության կտորը։ Լոտը վաճառվել է 500 հազար ֆունտով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Gorringes աճուրդի տան ներկայացուցիչներին։

Տորթի կտորը փաթեթավորված է եղել թագուհու անվան սկզբնատառերը կրող տոպրակի մեջ, որի վրա նշված է հանդիսության անցկացման տեղն ու ժամը՝ Բուքինգեմյան պալատ, 1947թ. նոյեմբերի 20։

Տորթի կտորը վաճառքի էր հանել մի կին, որի հայրը ներկա էր եղել հարսանիքին։

Աճուրդի տան փորձագետները նշում են, որ տորթի կտորի վրա նեխելու  կամ փչանալու նշաններ չեն հայտնաբերվել, միգուցե այն պատճառով, որ տորթը ներծծված է ալկոհոլով։

Նոր սեփականատերը Լոս Անջելեսի մի բնակիչ է, ով գնել է լոտը 500 հազար ֆունտով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ