News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով նոր փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներից Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործն անիմաստ ձգձգում են:

«էս վերջերս մեզ կանչել, ինչ-որ նոր փորձաքննությունների են ծանոթացրել, ասել են՝ գործն ընթացքի մեջ է սպասում են այդ փորձաքննությունների պատասխանին: Էդ տեղանքից ինչ-որ քարեր էին գտել, ուղարկել են, տեսնեն՝ որտեղի քար է, պետավտոտեսուչների ավտոմեքենաների վնասվածքներն են ուսումնասիրում: Ճիշտն ասած՝ իմաստն էլ չեմ հասկանում, ուղղակի անիմաստ ձգձգում են, մինչեւ տեսնեն՝ ինչ անեն:

Նշենք, որ մեղադրյալների թիվը պաշտոնապես չեն հայտնում: NEWS.am-ին, սակայն, մեղադրյալներից Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը, հայտնել է, որ նրանց թիվը 19-ն է:

Ի դեպ, մեղադրյալներից 3-ի անունն է հայտնի՝ Մնացական Ալեքսանյան, Անուշավան Հարությունյան եւ անչափահաս Սամվել Սարգսյան:

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել 2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ