Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ամերիկացի գործընկերներին ուղարկել է Սիրիայի օդային տարածքում համագործակցությանը վերաբող մի նախագիծ։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ռուսական ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համատեղ միջգերատեսչական փաստաթղթի նախագիծ է նախապատրաստել Սիրիայի օդային տարածքում Ռուսական ռազմական ինքնաթիռների եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների միջեւ հնարավոր միջադեպերը կանխարգելելու միջոցների մասին», - նշել է Կոնաշենկովը։
Պաշտպանության նախարության ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ռուս փորձագետները պատրաստ են Պենտագոնի իրենց ամերիկացի գործընկերների հետ քննարկել այդ փաստաթուղթը եւ սպասում են, որ ԱՄՆ-ը իրենց տեղեկացնի Սիրիայի օդային տարածքի վերաբերյալ տեսահամաժողովի ժամկետների մասին։