News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում համագործակցությամբ: Այս մասին, հոկտեմբերի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մոհսեն Ջալալփուրը կարեւորել է հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը:

Դեսպան Թումանյանը կարեւորել է Իրանի առեւտրի պալատի դերը երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում եւ նշել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաեւ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Իրանում ՀՀ առեւտրական կցորդ է նշանակել
Վարչապետ Փաշինյանը Վարդան Կոստանյանին…
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Ամենաշատ