News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Սերգեյ Դովլաթովի մասին «Դովլաթովի 5 անկյունները» անվանումով վավերագրական նոր ֆիլմը դժվար է կենսագրական անվանել. այն ավելի շուտ ցուցադրում է Դովլաթովի, նրա գրական գործունեության եւ ապրած ժամանակաշրջանի մասին հեղինակների տեսլականը, ինչպես նաեւ փորձում է պատասխանել հարցին, թե որտեղ էր փոխզիջման այն սահմանը, որին Դովլաթովը պատրաստ էր գնալ՝ ԽՍՀՄ-ում տպագրվելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դովլաթովի 5 անկյունները» ֆիլմի ռեժիսոր եւ համահեղինակ Ազա Բաբայանը:

«Մեզ համար կարեւոր էր հասկանալ, թե որտեղ էր փոխզիջման այն սահմանը, որին Դովլաթովը պատրաստ էր գնալ՝ ԽՍՀՄ-ում տպագրվելու, Գրողների միության անդամ լինելու համար, եւ որտեղ էր ավարտվում այդ սահմանը: Ֆիլմն ամենեւին էլ կենսագրական չէ, այն Դովլաթովի, նրա գրական գործունեության եւ ապրած ժամանակաշրջանի մասին մեր տեսլականն է, փորձ՝ հասկանալու, թե ինչու է նա այսօր այդքան հանրահայտ, նաեւ փորձ՝ հասկանալու, թե որն է նրա պատմություններում մտացածինը, իսկ որտեղ՝ կյանքի ճշմարտությունը, որի համար նրան բոլորն այդքան սիրում են»,- ասաց ռեժիսորը:

Այս հարցերից որոշները հեղինակների համար բաց են մնացել, որոշների պատասխաններն էլ հաջողվել է գտնել: Օրինակ, ըստ Ազա Բաբայանի, իրենց համար հասկանալի դարձավ, որ Դովլաթովը գրող է դարձել այն պահին, երբ հասկացել է, որ այլեւս պետք չէ զիջումների գնալ:

Ռեժիսորի խոսքով, ֆիլմի վրա բավական երկար են աշխատել, եղել են ամենուր, որտեղ ապրել է Դովլաթովը. Էստոնիայում, Պետերբուրգում, Պսկովի մարզում, նույնիսկ Չեչնիայում: Նաեւ Ամերիկա են մեկնել, որտեղ եղել են այն փողոցներում ու շենքերում, որտեղ ապրել եւ աշխատել է գրողը: Եվ, իհարկե, մեխ թվով հարցազրույցներ են արել հարեւանների, ընկերների, գործընկերների, կանանց, ընկերուհիների եւ բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին նրա մասին որեւէ հետաքրքիր բան պատմել:

«Իրականում Դովլաթովը շատ խորն է՝ չնայած գրում է այնպես, կարծես նստել ու գրել է այն ամենի մասին, ինչ լսել է: Իրականում նրա ստեղծագործություններում մեծ իմաստ կա, մեծ խորություն, եւ ոչ մի ֆիլմ չի կարող բացահայտել Դովլաթովի ամբողջ խորությունը»,- նշեց ռեժիսորը:

Հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացավ Ազա Բաբայանի եւ Վադիմ Դուբնովի «Դովլաթովի 5 անկյունները» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը: Ժապավենը ստեղծվել է Հայաստանի մշակույթի նախարարության Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էին նաեւ Դովլաթովի կինը՝ Ելենա Դովլաթովան եւ դուստրը՝ Կատերինա Դովլաթովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջեւ. ՖԱՀՖ
ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ