News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեգհանին, գրել էր կիրակի հեռահար գործողությամբ հրթիռի հաջող փորձնական արձակման մասին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նախարարը նաեւ հայտարարել է, որ այդ հարցն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հետ որեւէ առնչություն չունի:

«Մենք մտադիր ենք այդ միջադեպը քննարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում»,- հայտարարել է Թոները՝ հավելելով, որ Իրանը վերջին տարիներին «մշտապես անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը», ինչը «խորապես անհանգստացնում է ԱՄՆ-ին»:

Երեքշաբթի Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «համոզիչ փաստարկներ» ունի Իրանի հրթիռային գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի խախտման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ