![](img/news/29/07/19/default.jpg)
Իսրայելի անվտանգության կաբինետը որոշել է խստացնել ահաբեկչության դեմ պայքարի միջոցները։ Այս մասին ասված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է ահաբեկչության ալիքին հակազդելու լրացուցիչ միջոցների շարքը։ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ուղարկվել են քաղաքներում եւ ճանապարհների երկայնքով ոստիկանության ուժերին աջակցելու»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն։
Նշվում է, որ զինծառայողները հրաման կստանան ստորաբաժանումները տեղակայել անվտանգության առավել կարեւոր պատի երկայնքով, որը բաժանում է Հորդանանի Արեւմտյան ափը։