News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն աներկբայորեն նոր հնարավորություններ է բացել, սակայն հստակ չէ՝ Հայաստանը հիմա ԵՏՄ ներսում է, թե դրսում՝ կապված տնտեսության մեջ գործընթացների ու ընթացակարգերի ներդաշնակեցման հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկման ժաանակ նշեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝  անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանն արդեն 10 ամիս է ԵՏՄ անդամ է, սակայն տնտեսական արդյունքները բավական անբարենպաստ են:

Նրա խոսքով, ԵՏՄ-ում ֆինանսական սեկտորի, գազի ու նավթի ոլորտների միասնականացման համար մինչեւ 25 տարի է նախատեսված, ինչը հաշվի առնելով, պարզ է, որ հիմա արդյուքններ տեսանելի չեն լինի: «Որտեղի՞ց կարող ենք արդյունք տեսնել, եթե դեռ 25 տարի պիտի իրականացվեն այդ փոփոխությունները։ Բայց օրինակ գյուղմթերքի արտահանման, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում հնարավորություններ բացվում են, որոնք նկատելի են: Ես լավատես եմ տրամադրված»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ կարեւոր է, թե ԵՏՄ-ն որքան արագ կկարողանա լուծել տարանցիկ աապրանքաշրջանառոության խնդիրները։

Նույն խնդրի առնչությամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության եւ համագործակցության գրասենյակի ղեկավար Լուդովիկ Չեխանովսկին նշեց. «Մեր տեսանկյունն այն է, որ շուտ է խոսել արդյունքների մասին։ Պետք է տարբերակում մտցնել երկարաժամկետ ու կարճաժամկետ արդյունքների միջեւ։ ԵՏՄ-ն երկարաժամկետ արդյունքի ակնկալիք կարող է տալ: Բացի այդ տարածաշրջանում արժույթներն արժեզրկվում են, ռեցեսիայի մեջ է տարածաշրջանը, որն ազդում է Հայաստանի վրա, ինչը սակայն ԵՏՄ-ի հետ կապ չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ