News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեքքայի մոտ՝ Մինայի հարթավայրում, սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 1633-ի։ Այս մասին գրում է «Ալ Վասատ» թերթը՝ վկայակոչելով 31 պետությունների տրամադրած տվյալները։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սեպտեմբերի 26-ից հետո նոր պաշտոնական տվյալներ չեն հաղորդել։ Երկրի Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ զոհվել է 769 մարդ, վիրավորվել 863-ը։

Այս տարի հաջին մասնակցել են ավելի քան 100 երկրներից ժամանած ուխտավորներ։ Զոհերի շրջանում հատկապես մեծ է իրանցիների թիվը՝ 465 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մինայի հարթավայրում այս տարի ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցներից զոհվել է ռեկորդային թվով մարդ։ Վերջին անգամ նման խոշոր թիվ էր գրանցվել 1990թ., երբ Մինայի  հարթավայրում զոհվել էր 1426 ուխտավոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ