Իրաքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտական գործողությունների կազմակերպիչներից մեկին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Աղբյուրի փոխանցմամբ, Աբու Սալման ալ-Ասքարիին ոչնչացրել են Սալահ-էդ-Դին նահանգի Բայջի քաղաքում տեղակայված Իրաքի խոշորագույն նավթավերամշակող գործարանի համար մարտերի ժամանակ:
Ավելի վաղ իրաքյան բանակի հրամանատարությունը հայտարարել էր Սալահ-էդ-Դին նահանգում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ լայնամասշտաբ նոր հարձակում սկսելու մասին: Հայտարարության համաձայն, արշավի նպատակը Սալահ-էդ-Դինի հյուսիսային շրջաններն իրաքյան կառավարության վերահսկողությանը վերադարձնելն է: