![](img/news/29/08/67/default.jpg)
Հոկտեմբերի 14-ին իսրայելցի ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, որը փորձել է Երուսաղեմի կենտրոնում դանակով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, իշխանությունները միջադեպն ահաբեկչություն են որակել:
Նախօրեին եւս 4 միջադեպ է գրանցվել, որից երկուսը՝ Երուսաղեմում, որտեղ 3 իսրայելցի զոհվել է, շուրջ 20-ը՝ վիրավորվել:
Ընդհանուր առմամբ, ամսվա սկզբից տարածաշրջանային հակամարտության սրման արդյունքում 7 իսրայելցի եւ 29 պաղեստինցի է զոհվել: