News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ Կրեմլի կողմից Դամասկոսին տրամադրվող ռազմական օգնությունն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով SANA գործակալությանը:

Հաղորդագրության համաձայն, Դամասկոսը միջազգային հանրությանը բազմիցս առաջարկել է համագործակցել ահաբեկիչների դեմ պայքարում, բայց այդ կոչերն ուշադրության չեն արժանացել:

ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիան խորը երախտագիտություն է հայտնում Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարի փորձերի համար: Սիրիական արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով, Մոսկվայի գործողությունները պետք է օրինակ հանդիսանան այլ պետությունների համար:

2011 թվականի մարտից Սիրիայում զինված հակամարտություն է ընթանում, որի հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ավելի քան 250 հազար մարդ է զոհվել: Կառավարական զորքերին դիմակայում են զինված տարբեր կազմավորումների պատկանող զինյալ ջոկատներ: Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» եւ «Ջեհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումները:

Սիրիայի նախագահի Բաշար Ասադի խնդրանքով, սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը սկսել է թիրախավորած ավիահարվածներ հասցնել այդ երկրում «Իսլամական պետության» օբյեկտների ուղղությամբ: Այս ընթացքում ռուսական ավիացիոն ուժերն ավելի քան 450 հարված են հասցրել՝ ոչնչացնելով շուրջ 300 զինյալի, ուսումնամարզական ճամբարներ, հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ եւ այլ օբյեկտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ