News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն, քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է գտել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ այսպիսի ցուցմունք է տվել Պերմյակովը:

«Պերմյակովն իր ցուցմունքում նկարագրել է, որ փորձել է թակել դուռը, բայց արձագանք չի եղել, կարծել է, որ տանը մարդ չկա, բայց զենքը լիցքավորել է, որ եթե տանը մարդիկ լինեին, որոնք կխոչընդոտեին իրեն հագուստ, գումար հայթայթելու հարցում, սպանելու էր»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Պերմյակովն իր ցուցմունքում պատմել է, որ տուն մտնելուց հետո ջուր է խմել, ապա մտել առաջին սենյակը, եւ երբ իր գլխին ամրացված լապտերի լույսն ընկել է քնած Ավետիսյանների դստեր վրա, վերջինս զարթնել է եւ սկսել աղմկել:

«Պերմյակովի խոսքով՝ ինքն անմիջապես իրեն կորցրել է, կրակոցներ է արձակել, բոլորն արթնացել են, եւ ինքն անցնելով սենյակներով՝ բոլորին սպանել է: Վերջին սենյակի հետ կապված տարօրինակություններ կան ցուցմունքում: Մենք գիտենք, որ փոքրիկ աղջնակին սպանել են հրազենից: Իսկ Պերմյակովը պատմել է, թե մեկ կրակել է, մեկ սվինով է հարվածել: Ցուցմունքում ասել է նաեւ՝ ներվերիս վրա ազդել են»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ փաստաբաններն այսօր ներկայացրել են դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ