News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նախագծի գրքույկները իշխանությունը չի բաժանում քաղաքացիներին, քանի որ հաշվարկել է՝ քաղաքացիների փոքր տոկոսն է հետաքրքրված սահմանադրական փոփոխությունների նախագծի բովանդակությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ արձագանքելով   ընդդիմադիրների այն մեղադրանքներին, որ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի բաժանել քաղաքացիներին, մինչդեռ  1995 եւ 2005 թվականներին սահմանադրական փոփոխությունների գրքույկները բաժանվել են 500 հազար եւ 15 հազար օրինակ։

«Եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում բաժանել: Մեր «Այո»-ի շտաբում կան  փաստաթղթերը, գրքույկները։  Ես ճիշտ չեմ համարում՝ դուրս գամ փողոցներում նախագիծ բաժանեմ, որովհետեւ  շատ հաճախ մենք հանդիպում ենք այնպիսի մի երեւույթի, որ  փողոցում բաժանում են, բայց մի  քանի րոպե հետո տեսնում ես, որ փողոցում  բուկլետները թափված են։ Մենք էդ մշակույթը դեռեւս չունենք, որ  ում որ պետք է, որ կարդա, վերցնի,  ում որ պետք չի՝ չվերցնի»,-ասաց իշխանության ներկայացուցիչը։

Հարցին, թե դա ոչ արդյունավետ ծա՞խս են համարում, նա պատասխանեց․ «Անիմաստ ծախս չէի ասի, բայց  գիտեք ինչ կա,  հիմա որ վերցնենք 500 հազար օրինակ բաժանենք, իսկ փաստը ցույց  է տալիս, որ քաղաքացիների  շատ քիչ  տոկոսն  է հետաքրքրված  փաստաթղթով, այսինքն՝  եթե մարդիկ հետաքրքրված չեն, ուրեմն հետաքրքրված չեն էդ փաստաթուղթը վերցնելով։ Ինչքանո՞վ է հաճելի, որ մարդը կարող է էդ  փաստաթուղթը վերցնի, որ փողոցում են իրեն բաժանել, հետո տանի գցի՝ առանց գիտակցելու, որ  դա երկրի մայր օրենքն է,  ու պետք չի,  որ գցի աղբարկղ»։

Սուքիաս Ավետիսյանը հորդորեց նախագծի բովանդակությամբ հետաքրքրված քաղաքացիներին   փաստաթուղթը վերցնել «Այո»-ի շտաբներից։  

Դիտարկմանը, թե քաղաքացիների՝ նախագծին չծանոթանալը «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի օգտին է, Ավետիսյանը վստահեցրեց․ «Մենք ամեն ինչ անում ենք, որ  քաղաքացիները բովանդակության հետ ծանոթ լինեն, որովհետեւ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, «Ոչ»-ի կողմնակիցները ամեն ինչ անում են, որ տեքստին ծանոթ չլինեն, որովհետեւ իրենք մի բան են ասում՝ սա իշխանության վերարտադրություն է, ու քանի որ իշխանությունն է ներկայացրել, գնացեք «ոչ» ասեք։ Եթե քաղաքացուն  սահմանադրության նախագիծը հասանելի չէ, դա ցավոք սրտի,  «Ոչ»-ի օգտին է»,-եզրակացրեց իշխանական պատգամավորը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ