News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է: Արդեն երկու տարի է՝ Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող: «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանն սկսեց ուղեւորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել: Այնուհետեւ այս տարվա օգոստոսին ընկերությունը հայտարարեց, թե ֆինանսական խնդիրները շուտով կլուծվեն, եւ առաջիկայում կվերսկսվեն չվերթները:

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա նոյեմբերի 2-ին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին սնանկ է ճանաչել: Իսկ դրա համար հիմք է հանդիսացել «Էյչ էս Բի Սի բանկի» հայցը: Ավիաընկերության գույքն էլ ներկայումս արգելանքի տակ է: Այժմ ընթանում է «Էյր Արմենիայի» պարտատերերի ցանկի ճշգրտման գործընթացը, որից հետո, եթե ավիաընկերությունը չի ցանկանում սնանկ ճանաչվել, ապա պետք է առողջացման ծրագիր ներկայացնի: Սակայն ստեղծված իրավիճակում կարծես թե լավատեսության որեւէ հիմք չկա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական ֆոնդային բորսաները նվազում են
ՄԷԳ-ը նավթի բարելի դիմաց 70 դոլարից բարձր գնաճը հնարավոր է համարել 2025 թվականին
Երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացմանը նպաստելու է շուկայում առաջարկի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը․․․
Բիթքոինի փոխարժեքը 10 հազար դոլարից անցել է
Բիթքոինի շուկայի կապիտալիզացիան կազմել է 185,83 մլրդ դոլար…
Շաբոյանը ԵՏՄ նիստում խոսել է «Ավտոգեն-Մ» գործարանի խնդիրների մասին. ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է ընկերության իրավունքները
Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր...
Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն
Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես շուկան վերահսկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից...
Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների եւ ՌԴ առեւտրային ցանցերի համագործակցության հարցը
Մեր երկկողմ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաեւ ինչը շատ կարեւոր է ՝ մատակարար-առեւտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին...
Ամենաշատ