News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եթե Սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, հայերը կզրկվեն Հանրապետության նախագահ, քաղաքապետ կամ գյուղապետ ընտրելու իրավունքից: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում հավաքվածների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, որը դեմ է Սահմանադրական փոփոխություններին:

«Գործող Սահմանադրությամբ մենք ունենք ընտրելու հինգ իրավունք: Նոր Սահմանադրությունը զրկում է մեզ ընտրելու 2 իրավունքից. մենք ընտրում ենք համայնքի ավագանի, որն ընտրում է համայնքի ղեկավարին, մենք ընտրում ենք ԱԺ, որն ընտրում է երկրի նախագահին»,- ասել է նա:

Վաղինակ Շուշանյանի կարծիքով՝ Սահմանադրության նոր նախագծի թերություններից է այն, որ անկուսակցական անձինք չեն կարող առաջադրվել խորհրդարանական ընտրություններում:

«Առաջարկվում է անցում կատարել համամասնական ընտրակարգին, ինչը նշանակում է՝ անհատներն այլեւս հնարավորություն չեն ունենա առաջադրվելու խորհրդարանական ընտրություններին: Օրինակ, անհատը խելացի է, կարող է դրական փոփոխություններ կատարել իր համայնքում կամ մարզում, սակայն անկուսակցական է, հետեւաբար, չի կարող առաջադրվել»,- նշել է Վաղինակ Շուշանյանը՝ հորդորելով դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխություններին:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ