News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելգիայում 130 գրոհային կա, որոնք անցել են Սիրիայի պատերազմի միջով: Նրանցից 85 –ը ծնվել կամ մշտապես ապրում են Բրյուսելի հյուսիսարեւմտյան Մոլենբեք թաղամասում, որը գերազանցաբար Հյուսիսային Աֆրիկայից եկածներով է բնակեցված: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Բելգիայի արդարադատության նախարարը Քոհեն Գենսը:

«Սիրիայից վերադարձած ու Բելգիայի տարածքում գտնվող 130 մարդկանցից 85-ը Մոլենբեք թաղամասի մշտապես բնակիչ է »,- նշել է նա:

Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ կատարած մահապարտներից առնվազն երեքը այդ համայնքի բնակիչներ են եղել: Այդտեղ է ապրել նաեւ այդ ահաբեկչություններին մասնակցության մեջ գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը, որի նկատմամբ միջազգային որոնում է հայտարարված:

Բրյուսելն արդեն երրորդ օրն է ապրում է հակաահաբեկչական անվտանգության ամենաբարձր՝ չորրորդ մակարդակի պայմաններում: Փակվել են մետրոն, բոլոր ուսումնական հաստատությունները, խոշոր առեւտրային ու ժամանցային կենտրոնները, թանգարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ