Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, իսկ թուրքական բորսան անընդհատ անկում է գրանցում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բավականին անհանգստացնող իրավիճակ է սկսվել ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո։ Ռուսական «Սու-24» ռմբակոծիչը Թուրքիայի ուժերի կողմից վայր գցելուց հետո միանգամից արժեզրկվել է թուրքական լիրան, իսկ բորսան աննախադեպ անկում է գրանցել։
Թուրքական լիրան 2,83-ից րոպեների ընթացքում հասել է 2,87-ի, իսկ թուրքական բորսայում անկումը միանգամից 2 տոկոս է եղել։
Նշենք, որ Թուրքիան պնդում է, թե ռուսական ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի սահմանը, սակայն Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, թե ռուսական օդանավը չի խախտել Թուրքիայի սահմանը։