News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք դեմ են Սահմանադրական փոփոխություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում հավաքվածներին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ այս փոփոխությունները չպետք է դիտարկել որպես իշխանություն-ընդդիմություն պայքար:

«ՀՅԴ-ն կողմ է Սահմանադրական փոփոխություններին, Ալիկ Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը՝ նույնպես, հիմա ի՞նչ, իրենք իշխանության ընդդիմությո՞ւն են: Ոչ, մարդիկ կողմ են Սահմանադրական փոփոխություններին, որովհետեւ սա առաջընթաց է նաեւ ընդդիմության համար»,- ասել է Հրայր Թովմասյանը:

Մասնագիտական հանձնաժողովի անդամի կարծիքով՝ ներկայումս չկա որեւէ չափորոշիչ՝ գնահատելու ընդդիմության կատարած աշխատանքը: Մինչդեռ Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո կարելի է գնահատել այդ աշխատանքը:

«Օրինակ, եթե ընդդիմությունն ասի, որ իշխանությունը թալանել է, ես կասեմ՝ որպես ընդդիմություն, ինչո՞ւ չեք բռնել իշխանության ձեռքը: Իսկ ներկայիս Սահմանադրությամբ ընդդիմությունը կարող է միայն գոռալ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ