News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փարիզի «Բատակլան» թատրոնի համերգասրահը գրաված ահաբեկիչները կարող էին լինել թմրանյութի ազդեցության տակ, գրում է Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության սպային, որը նրանց հետ բանակցություններ էր վարում։

Ոստիկանների խոսքով՝ ահաբեկիչները շփոթված տեսք ունեին եւ փորձում էին իրավապահներին համոզել իրենց թույլ տալ փախչել։ Ոստիկան Ժորժ Սալինասն ասել է, որ երբ ստորաբաժանումը փորձել է մտնել սրահ, կենդանի մնացած 2 հանցագործ 20 պատանդների հետ թաքնվել էին միջանցքում։ «Նրանց գլխում միայն այն էր, թե ինչպես դուրս գալ այդտեղից»,- ասել է Սալինասը։

Ոստիկաններից մեկը, որը ներկայացել է Պասկալ անունով, նրանց հետ հեռախոսով բանակցություններ է վարել։

«Նրանք շատ հուզված էին եւ ցաքուցրիվ մտքեր էին հայտնում, ասես թե թմրանյութի ազդեցության տակ լինեին»,- ասել է նա։

Նշվում է, որ ԻՊ որոշ զինյալները օգտագործում են «կապտագոն» տեսակի թմրանյութ, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ