News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փարիզի ահաբեկչություններից հետո Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանձնարարականով բոլոր սահմանային անցակետերում խստացվել է վիզային հսկողությունը։

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության տեղեկություններով՝ պարեկային ոստիկանության աշխատակիցները հանգամանալից զրուցում են ուղեւորների հետ ու պարզում նրանց այցի դրդապատճառները։ Հատկապես ուշադրություն է դարձվում փաստաթղթերին, վերահսկվում է տարանցիկ ուղեւորների հոսքը, որպեսզի կանխեն ապօրինի ճանապարհով Վրաստանի տարածքով այլ երկիր ներթափանցելու հնարավորությունը։ «Վերոնշյալ ընթացակարգերն անցկացվում են միջազգային նորմերին համապատասխան»,- ասել են ՆԳՆ-ից, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նոյեմբերի 14-24-ը 479 արտասահմանցու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ