News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանցիների 55,8 տոկոսը վստահ է, որ ընտրություններն ամբողջովին կեղծվում են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են «APR Group» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են իրենց կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Նշենք, որ հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում 1300 բնակիչների շրջանում, որով փորձել են պարզել հասարակության վերաբերմունքը տնտեսական եւ սահմանադրությանը վերաբերող հարցերում:

Հարցման արդյունքներով, սահմանադրական գործընթացին տեղյակ է քաղաքացիների 80 տոկոսը, անտեղյակ՝ 20 տոկոսը: «Ըստ մեր հարցման՝ մարդկանց 64,4 տոկոսը կմասնակցի քվեարկությանը, 31,3-ը՝ ոչ, մնացածը՝ դեռ չեն կողմնորոշվել»,-նշել է «APR Group» ՀԿ սոցիոլոգ Լիանա Բալյանը։

Հարցին, թե եթե հանրաքվեն առաջիկա կիրակի լիներ, ինչպե՞ս կքվեարկեիք, հարցման մասնակիցների 35,8 տոկոսը նշել է, որ կողմ քվեարկի, 31,8 տոկոսը՝ դեմ, իսկ ավելի քան 12 տոկոսը նշել է, որ քվեաթերթիկն անվավեր կդարձնի։

Այդուհանդերձ, հարցման մասնակիցների 71,1 տոկոսը վստահ է, որ սահմանադրության փոփոխությունը կընդունվի:

«Հարցվածների 55,8 տոկոսը նշել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծվում են։ Մի փոքր մասը վստահում է արդար ընտրությունների անցկացմանը, մյուսներն էլ՝ անտարբեր են»,-ընդգծել է «APR Group» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ