News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ հաջողված ինտեգրացիոն միավորումների, մասնավորապես` Եվրամիության (ԵՄ) միջեւ առեւտրա-տնտեսական փոխգործակցության կողմնակից է, ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Վոլկովը: 

«Որպես ԵԱՏՄ-ի ակտիվ մասնակից, Ղազախստանը հետաքրքրված է աշխարհի հաջող ինտեգրացիոն միավորումների եւ տեխնոլոգիապես զարգացած առանձին պետությունների հետ մերձեցմամբ:  Դրանից ելնելով` շատ հեռանկարային կլիներ Եվրամիության հետ առեւտրա-տնտեսական փոխգործակցության հաստատումը, ինչը հատկապես կարեւոր է ներկա պայմաններում, այն բարդությունների լույսի ներքո, որ ապրում է համաշխարհային տնտեսությունը», — ասել է Ղազախստանի փոխարտգործնախարարը  Sputnik-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, հզոր տնտեսական ներուժ ունեցող երկու ինտեգրացիոն միավորման համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները` տնտեսությունների փոխլրացման կարողությունը, աշխարհագրական մերձությունը, առեւտրի միասնական կանոններին հավատարմությունը: 

Ինչպես ենթադրում է ղազախ դիվանագետը, նման համագործակցության շրջանակում տարբեր գլոբալ նախագծեր կարող են իրականացվել, մասնավորապես  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծը, «որոնք կարող են ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետագա տնտեսական զարգացման եւ համաշխարհային տնտեսության առկա դժվարությունները հաղթահարելու հզոր ազդակ հաղորդել»:

Վոլկովը նշել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման ժամանակ նրա հիմնադիրները կողմնորոշվել են ԵՄ-ի կազմավորման փորձով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ