Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 6.40-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 76-ամյա Հեղուշ Մարգարյանին, ով տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը: