News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախօրեին տեղեկացրել էինք, որ ավտոբուսի մեջ գողացված դրամապանակի մեջ եղել են պլաստիկ քարտեր, որոնցից մեկով Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է արվել գումար կանխիկացնել։ Բանկից նախաքննական մարմինն ստացել է բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է մի երիտասարդ, ով փորձել է գումար կանխիկացնել։ Բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ էր ձեռնարկում՝ պարզելու տեսանյութում պատկերված անձի ինքնությունը: Այդ նպատակով 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածվել է տվյալ տեսագրությունը։

Տեղեկացնում ենք, որ տեսագրության տարածումից հետո տվյալ երիտասարդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Նրա ներկայացրած պատճառաբանության համաձայն՝ ինքը գործարք է կատարել իր քարտով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու, բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ