News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ընդունում է, որ Հայաստանում իշխանությունը գերկենտրոնացված է, իսկ կարեւորագույն որոշումներն ընդունվում են Մելիք-Ադամյանում:

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ իշխանության գերկենտրոնացումը կապված է գործող Սահմանադրության հետ:

«Բոլոր քաղաքական ուժերը մեզնից պահանջում էին կառավարման խորհրդարանական համակարգ եւ անցում հարյուր տոկոսանոց ընտրական համակարգին, իսկ մենք դիմադրում էինք: Սակայն այժմ մենք հասկանում ենք, որ քաղաքական դաշտի եւ ընդդիմության պահանջը հանրային է, եւ հետեւաբար, անում ենք այն, ինչ պահանջում են իրենք»,- ասաց Սամվել Նիկոյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իրենք գիտակցում են, որ կուսակցապետության տարրեր կան, հետեւաբար փորձում են այս հարցը լուծել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք կողմ են խորհրդարանական համակարգին, բայց ոչ միակուսակցական համակարգին:

«Սրանք տարբեր բաներ են: Այստեղ խնդիր է առաջացել. մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ միակուսակցական երկրում ենք ապրում: Նոր Սահմանադրությամբ էլ օրինականացվում է միակուսակցական համակարգը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ