News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբանանի Շամա զորավանում տեղակայված UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան բաժնի կենտրոնակայանում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել հայկական զորախմբի հերթափոխի ավարտման պաշտոնական հանդիսությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Ծառայության ավարտից հետո, ԱԳՆ-ի փոխանցմամբ, հայ խաղաղապահների 2-րդ զորախումբը լիազորությունները փոխանցել է Շամա ժամանած հաջորդ՝ 3-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, 2-րդ զորախմբի հրամանատար մայոր Վահան Ավագյանը, կենտրոնակայանի հրամանատար՝ բրիգադի գեներալ Ֆրանկո Ֆեդերիչին, որը շնորհակալության հայտնել հայ խաղաղապահներին իրենց առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:

«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական և թե՛ որակական իմաստով: Հայաստանը միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ»,- իր ելույթում նշել է դեսպան Աշոտ Քոչարյանը:

Դեսպանը նաեւ բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների և երկրների, մասնավորապես, Իտալիայի դերակատարությունը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման գործում:

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվել է հայ խաղաղապահների 2-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ, որոնց հանձնվել են ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու համար:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զորավանի սպայական անձնակազմը, մի շարք երկրների խաղաղապահներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ