News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրաքի հարավային Քերբալա քաղաքում շիա ժողովրդական աշխարհազորի կամավորները 5 մահապարտների են ոչնչացրել, որոնք ցանկանում էին շիա ուխտավորների բազմության մեջ պայթեցնել իրենց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, իրաքյան «Ալ Սումարիա Նյուզ» հեռուստաալիքին հայտնել է անվտանգության ուժերի աղբյուրը:

«Այսօր առավոտյան «Հըզբոլլահ»-ի գումարտակ» շարժման մարտիկները ավելի քան մեկ ժամ փոխհրաձգության մեջ են եղել 5 մահապարտների հետ, որոնք մտադիր էին շրջապատել Քերբալա ուղեւորվող ուխտավորներին եւ պայթեցնել իրենց»,-ասել է աղբյուրը: Միաժամանակ, ուխտավորներից ոչ մեկը չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ «Հըզբոլլահի գումարտակը» եւ շիա ժողովրդական աշխարհազորի այլ խմբավորումները պահպանում են ուխտավորների ճանապարհը, որոնք ոտքով գնում են Քերբալա՝ տառապյալ իմամ Հուսեյնի (Մուհամեդ մարգարեի թոռն է) գերեզմանին այցելության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ