News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իրաքը կարծում է, որ ԱՄՆ-ն համագործակցում է «Իսլամական պետության» հետ, որպեսզի վերահսկի Մերձավոր Արեւելքը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը։

Իրաքի զինվորականների խոսքով՝ իրենք բազմիցս տեսել են, թե ինչպես են ամերիկյան ուղղաթիռները գրոհայիններին զենք մատակարարում։ Իրաքի քաղաքացիները հաստատում են այդ տարբերակը եւ հայտնում են, որ իրենց ընկերները եւ հարազատները նույնպես նման դեպքերի ականատես են եղել։

«Դրանում ոչ մի կասկած չկա։ «Իսլամական պետությունը» գրեթե ոչնչացվել է։ Նրանք թուլացել են։ Եթե ամերիկացիները դադարեն նրանց աջակցել, ապա մենք նրանց մի քանի օրում կոչնչացնենք»,- ասել է շիական ջոկատներից մեկի հրամանատար Մուստաֆա Սաադին։

Ամերիկացի զինվորականներն իրենց հերթին մեղադրանքներն հորինված են համարում եւ նշում են, որ դա անգամ պատասխանի արժանի չէ։  Հաղորդվում է, որ 2003թ., երբ ԱՄՆ-ը մտավ Իրաք, հարաբերությունների երկրների միջեւ բարդ են մնում։ Իրաքը դեմ է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի միջամտությանը եւ հրաժարվում է նրանց օգնությունից։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի եւ ԻՊ-ի միջեւ պայմանավորվածության մասին հայտարարությունները հաճախ են հնչում իրաքցի քաղաքական գործիչների շուրթերից եւ հայտնվում են նաեւ շիական լրատվամիջոցներում։ Դա խոսում է Իրաքի կառավարությունում պառակտման մասին, որի մի մասը ցանկանում է սերտորեն  համագործակցել Իրանի հետ եւ դրա համար ԱՄՆ-ին որպես թշնամի է ներկայացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ