News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը այն երկիրն է, որտեղ միջազգային տեռոր գոյություն չունի, ինչը  նշանակում է՝ երկրի անվտանգության համակարգը հստակ  պաշտպանված է։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Այո եւ ոչ»  հեռուստանախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ճակատի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը։

Վարդաձորի բնակիչների ու  քաղաքական գործիչների հանդիպումը նվիրվել է հայ-ռուսական հարաբերություններին։ Երբ Միքայել Մելքումյանը դիմել է գյուղացիներին, որ հարցեր տան իրեն, նրանցից մեկը արձագանքել է ելույթով․

«Մեր ժողովուրդը ամբողջ Ռուսաստանում աշխատում են։  Մենք մեր նախագահին հարգում ենք, որովհետեւ  նախագան թազա կոմբայն բերե, ջուր բերե, եւ հետո  ամենակարեւորը՝ նախագան Պուտինի հետ լեզու գտե՝ մեր հայերը հմեն Ռուսաստան կերտան կաշխատին։ Այ դրա համար շնորհակալ ինք նախագահին։ Կաշխատինք կաբրինք մենակ երկիր խախանդ եղնի»,-ասել է բնակիչը։

Միքայել Մելքումյանը  գյուղացուն լսելուց հետո հավելել է․ «Շատ ճիշտ ես ասում։ Հայաստանը էն երկիրն է, որտեղ միջազգային տեռոր գոյություն չունի, սա նշանակում է՝ մեր անվտանգության համակարգը շատ հստակ ու պաշտպանված է։ Մեզ մնում է, որպեսզի մենք կարողանանք մեր տնտեսական, սոցիալական հարցերը արժանապատիվ, մարդավարի կազմակերպենք։ Ովքեր գնում են Ռուսաստանում աշխատեն, օրինակ, ես առաջարկում եմ, որ մեր կառավարությունը ռուսական ռուբլով վարկեր բերի, որպեսզի մեր բանկերը ռուսական ռուբլով վարկեր տան, ոչ թե դոլարով»։ Մելքումյանի դիտարկումները արժանացել է գյուղացիների  հավանությանը, ովքեր նրան ընդհատել են «այո» բացականչելով։

«Այո»-ի ներկայացուցիչը գյուղացիները խանդավառված շարունակել է․

«Որպեսզի կարողանանք գյուղացու հոգսը թեթեւացնել, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կաթի, մսի մթերման  քաղաքականությունը պաշտպանվի, որ գյուղացին  պարզ ճակատով մթերք արտադրի։ Նա պիտի պետության ներկայությունը զգա, դա չի նշանակում, որ չինովնիկը պիտի ամեն օր ստեղ լինի։ Պիտի գան մեր նախարարները, փոխնախարարները գյուղացիներից, գյուղական համայնքի ժողովրդից լսեն իրենց պրոբլեմները,  որպեսզի պատկերացնեն դրանց մասին։ Էս մեսիջը մեր հայտարարությունների միջոցով հասցնելու ենք մեր գործընկերներին»։

Պատգամավորի ելույթը մեկ այլ տարեց վարդաձորցի ընդհատել է՝ մեջբերելով Խաչատուր Աբովյանին․ «Ժամանակին   հանճարեղ գրող  Խաչատուր Աբովյանն ասել է՝ օրհնվի այն օրն ու ժամը, որ ռսի ոտը մտավ հայի աշխարհ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ