News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պոլսո հայոց պատրիարքարանը մի քանի օր է՝ ժողով է անցկացնում, որոշելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցել-չմասնակցելու հարցը: Այդ հարցը հրատապ է դարձել այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ պատարագի մատուցումը տեղի է ունենալու առանց եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու: Պատիրարքարանի մեր աղբյուրները հաղորդում են, որ քննարկումներն ընթանում են լարված մթնոլորտում, սակայն հոգեւոր խորհուրդը այդպես էլ ընդհանուր հայտարարի չի գալիս, քանի որ խնդիրը շատ նուրբ է եւ որոշումը պետք է լինի չափազանց հավասարակշռված: Ակնկալվում է, որ առաջիկա երկու օրերին Պոլսո հայ հոգեւոր կենտրոնը կկայացնի համապատասխան որոշումը:  

Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել նշված պատարագին:  «Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ արված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»,-ասված է երկու օր առաջ  Մայր Աթոռի  տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝պատարագին չմասնակցելու որոշում էր կայացրել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, համարելով, որ դրանով «հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի  ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին՝ իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ»:

Հիշեցնենք, որ 2007-ին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսո հայոց պատրիարքարանի  նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար: Թուրքական իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ