![](img/news/29/95/82/default.jpg)
Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական գործողությունների մեկնարկից ի վեր ԻՊ գրոհայինների բենզատարների քանակը ակնհայտորեն նվազել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։
«Տիեզերական հետախուզության միջոցով հայտնաբերվել է ընդհանուր առմամբ ճանապարհներից դուրս տեղակայված 1722 բենզատար։ Նշենք, որ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթային ենթակառուցվածքների օբյեկտներին ռուսական օդանավերի գործողությունների մեկնարկից ի վեր բենզատարների թիվը էապես պակասել է»,- ասել է Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։