News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եթե որեւէ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրված չէ, ապա այն եկեղեցի անվանել չի կարելի, այն ընդամենը թանգարան է: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն, որի գմբեթին խաչ չի տեղադրվելու սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի ժամանակ: Ըստ պատգամավորի՝ հայկական կողմը «չպետք է ջուր լցնի թուրքական շոուի ջրաղացին», քանի որ թուրքերը պատարագ մատուցելու թույլտվություն տալով փորձում են աշխարհին ցույց տալ, որ ժողովրդավար են: «Իսկ մենք այսպիսով պիտի ցույց տանք աշխարհին, որ կան ճշմարտություններ, որոնք պետք է ընդունել: Իսկ կիսաճշմարտություններով, կիսատ քայլերով աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավար երկիր՝ ճիշտ չէ»,-նշեց պատգամավորը: Ինչ վերաբերում է Պոլսո Հայոց պատրիարքությանը, ապա այն, ըստ Մինասյանի, պետք է մասնակցի պատարագին, քանի որ ստիպված է գործել Թուրքիայի օրենսդրության դաշտում: «Եթե պատրիարքությունը ծայրահեղ քայլերի դիմի, ապա գուցե հաջորդ անգամ ընդհանրապես որեւէ միջոցառում իրականացնելու իրավունքից զրկվի»,-նշեց նա:  

Մկրտիչ Մինասյանն ասաց նաեւ, որ ինքը կմասնակցի պատարագին մի դեպքում, եթե մինչեւ պատարագի մատուցումը եկեղեցու գմբեթին տեղադրված լինի օրհնված խաչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ