News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Լավ կլինի, եթե Վրաստանը չխառնվի այլ երկրների գործերին եւ հետեւի սեփական քաղաքականությանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը հակասում է տարածաշրջանի երկրների շահերին։

«Մենք չենք խառնվում Վրաստանի գործերին, թող նա էլ մեր գործերին չխառնվի։ Մենք ավելի լավ գիտենք մեր շահերը, եւ պետք չէ խորհուրդներ տալ մեզ»,- ասաց Թորոսյանը։ Խոսելով այն մասին, թե Վաշաձեի կարծիքով, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը վտանգի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը, Թորոսյանն ասաց, որ Վրաստանը պետք է ուշադրությունը կենտրանացնի սեփական ինքնիշխանության պահպանման վրա, եթե, իհարկե, դա նրան հաջողվի։

«Լավ կլինի, եթե Վրաստանն իր ուշադրությունը կենտրոնացնի իր ներքին խնդիրների, ազգային փոքրամասնությունների խնդիրների, Թբիլիսիում հայկական դպրոցների փակման հարցի վրա։ Չէ՞ որ Թբիլիսիում շուրջ 100 հազար հայ է ապրում, եւ նրանք իրավունք ունեն սովորել իրենց մայրենի լեզուն։ Էլ չեմ խոսում մեր հարազատ հողում՝ Ջավախքում, հայերի հանդեպ կիրառվող խտրականության մասին»,- հայտարարեց Թորոսյանը։

Խոսելով այսօր Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների միջեւ Թբիլիսիում տեղի ունեցած «ֆուտբոլային ռազբորկայի» մասին՝ Թորոսյանն ընդգծեց, որ դրա մեջ շովինիստական հետքեր չի ուզում փնտրել։ «Ես գերադասում եմ միջադեպը ֆուտբոլային կրքերի շարքին դասել»,- նշեց նա։

Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, թե Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների թվի ավելացումը վտանգ է ներկայացնում Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ինքնիշխանության համար, ընդ որում վերջինիս համար առավելագույն չափով;

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր տվյալ տեղեկատվությանը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշել էր, «Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքը, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում: Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ»: Այսօր կայանալու է Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը:

Վրաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այժմ Երեւանի համար պաշտոնական հայտարարություն է պատրաստվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին...
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը…
«Կարևոր ներդրում մեր ռազմավարական գործընկերության մեջ». Վրաստանի դեսպանը ՄԱԿ-ում ՀՀ-ի քվեարկության վերաբերյալ
Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ևս մեկ կարևոր քայլ. Շնորհակալ եմ Հայաստանին...
Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել հեղեղումների հետևանքները և իրականացվող աշխատանքները
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը...
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին
Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով...
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Ամենաշատ