News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Գյումրիում ընթացող դատավարության ժամանակ նոր սենսացիոն տվյալներ են ի հայտ եկել (ֆոտոռեպորտաժ):

Տուժողների իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում միացել է սատանիստների էջին եւ պայմանագիր կնքել սատանայի հետ՝ խոստանալով մի քանի կին ու մի քանի տղամարդ զոհաբերել նրան:

«Մենք վստահ ենք, որ դա մոտիվ է, եւ նա լրացնում է հետաքննության պակասող օղակը»,-ասել է փաստաբանը:

Նրա խոսքով, փաստաբանները միջնորդնել են այդ ուղղությամբ հետաքննություն իրականացնել, սակայն քննիչը մերժել է միջնորդությունը: Փաստանաբը նշել է, որ չի բացառվում, որ հանցագործությունն, առաջին հերթին, կատարվել է շահադիտական նպատակներով, բայց Պերմյակովի սատանիստական հակումները խոսում են նրա ներաշխարհի մասին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը միացել է իր գործընկերոջ կարծիքին՝ ընդգծելով, որ տրամադրված հանգամանքը բացատրում է երեխաների սպանությունը: «Սատանիստական մտածողությամբ մարդը կարող է սվինով գնալ 6-ամսական երեխայի սպանության՝ հանուն «տիրոջ»,-ասել է նա ու հավելել. «Մեզ համար պարզ է, որ նա սատանիստ է եւ այստեղ ավելացնելու բան չկա: Բայց հարցն այն է, որ ձեւավորվել է խումբ եւ հնարավոր է էլի ինչ-որ բան պարզվի»,-ընդգծել է Լուսինե Սահակյանը:

Ի պատասխան դատախազը նշել է, որ հմապատասխան նյութերին ծանոթ չէ, եւ դատավորի որոշմամբ հարցը կքննարկվի հաջորդ փուլում:

Գյումրիում, ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով ժամը 12-ին մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ